Հայտնի է Հանս-Դիտեր Ֆլիկի դիրքորշումը Վիտոր Ռոկեի վերաբերյալ

Հայտնի են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերը հարձակվող Վիտոր Ռոկեի հետ կապված։ Ինչպես բազմիցս հաղորդվել է, կատալոնական գրանդը մտադիր է 19-ամյա խաղացողին հետ բերել վարձավճարից «Բետիսից»՝ նրան «Պալմեյրասին» վաճառելու համար։

Ինչ էլ որ լինի իրավիճակը, Ռոկեն ապագա չունի Բարսելոնայում, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ֆլիկը հույսը չի դնում բրազիլացու վրա, ակումբը որոշել է վերջնականապես բաժանվել երիտասարդ ֆուտբոլիստից:

Վիտոր Ռոկեին «Բլաուգրանան» ձեռք բերեց 2024 թվականի սկզբին «Ատլետիկո Պարանաենսեից» 30 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ՝ «Բետիսի» կազմում մասնակցելով 32 հանդիպման։