Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաճոյախոսությամբ է խոսել «Ատլետիկոյի» խաղացող Անտուան Գրիզմանի մասին։
«Գրիզմանը արտասովոր խաղացող է, ով մեր խաղին որակ է տալիս։ Նրա խաղին մի վայրկյան չեմ կասկածում»,- ասել է արգենտինացի մարզիչը «Վալենսիայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆրանսիացի հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Գրիզմանի աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։