Դեյվիդ Մոյեսը կատակել է «Լիվերպուլի» աստղերի ապագայի մասին

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կատակել է «Լիվերպուլի» աստղերի ապագայի մասին:

Մոհամեդ Սալահի, Վիրջիլ վան Դեյկի և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գործող պայմանագրերը մերսիսայդցիների հետ ավարտվում են այս ամառ։ Երեքն էլ կարող են հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

«Շատ խաղացողներ կան, որոնց պայմանագրերը լրանում են ամռանը, և մենք պետք է քննարկենք դա: Նրանցից ոմանք խաղում են մոտակայքում, այնպես որ դուք երբեք չեք իմանա՝ ինչ կլինի», – Մոյեսի խոսքերն է մեջբերում BeanymanSports-ը։

Շաբաթ օրը «Էվերթոնը» տանը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին։