«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, 27-ամյա հոլանդացի կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Արսենալն» ու «Լիվերպուլը»:
Նշվում է, որ ակումբներն արդեն կապ են հաստատել կատալոնացիների հետ՝ հաջորդ ամառ խաղացողի հնարավոր տեղափոխության պայմանները քննարկելու համար։ Այս մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt-ը Դե Յոնգի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։