«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է գլխավոր մարզիչ Արնե Սլոտի մասին։ Հոլանդացին «Լիվերպուլի» ղեկը ստանձնեց անցած ամառ՝ փոխարինելով պաշտոնաթող Յուրգեն Կլոպին:
«Ես չէի սպասում, որ դա այդքան արագ տեղի կունենա։ Նա սիրում է ինտենսիվ պրեսինգ, և մենք դեռ շատ ենք հակագրոհում, թեև նա ցանկանում է, որ մենք ավելի շատ տիրենք գնդակին:
Շատ փոփոխություններ չկան, ես մեծ տարբերություն չեմ տեսնում»,- ասել է եգիպտոսցին Sky Sports-ին: «