Արնե Սլոտ․ «Եթե չես կարողանում դա անել, կարող ես մոռանալ «Լիվերպուլում» խաղալու մասին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը նշել է թիմի նոր խաղացողներին ներկայացվող հիմնական պահանջները: Ըստ Սլոտի՝ Լիվերպուլ հասնելու համար անհրաժեշտ է ունենալ տպավորիչ որակներ:

«Կարծում եմ՝ ֆուտբոլիստի համար շատ կարևոր է լինել արագ, արդյունավետ և ի վիճակի լինել փոխել ուղղությունը։ Գնդակի հետ վարվելու որակը նույնպես կարևոր է. եթե չես կարողանում լավ վարվել գնդակի հետ, կարող ես մոռանալ «Լիվերպուլում» խաղալու մասին»,- Sky Sports-ին ասել է Սլոտը:

Կիրակի օրը «Լիվերպուլը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»: