Արնե Սլոտը` ՊՍԺ-ի դեմ սպասվող դիմակայության մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Աչնե Սլոտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում «Լիվերպուլին»  որպես մրցակից բաժին հասավ ՊՍԺ-ն:

«Լուիս Էնրիկեի թիմը փայլուն կերպով հասավ այստեղ՝ խոշոր հաշվով հաղթելով «Բրեստին», և լավ հանդես եկավ խմբային փուլում:

ՊՍԺ-ն իր առաջնությունում առաջատար է և ունի երկար անպարտելիության շարք: Սա մեծ մարտահրավեր է մեզ համար, բայց մենք անհամբեր սպասում ենք այդ խաղին», – ասել է Սլոտը: