Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պայքարը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում: Մեր հավաքականը ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղում ընդունեց Լիտենշտեյնի ընտրանուն և հաղթեց 6:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Մարաալ Արթինը 7-րդ րոպեին: Րոպեներ անց առավելությունը կրկնապատկեց Օքսաննա Պիզլովան: Առաջին խաղակեսի վերջում էլ գոլի հեղինակ դարձավ Լարա Կազանջյանը՝ հաիվը դարձնելով 3։0:
51-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Աննա Դալլաքյանը: 1 րոպե անց Լիխտենշտեյնի հավաքականի կազմում Կատարինա Ռիշը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ևս 1 րոպե անց Լարա Կազանջյանը դուբլ ձևակերպեց։
71-րդ րոպեին Կազանջյանը դաևձավ Հայաստանի կանանց հավաքականի պատմության առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ հաշիվը դարձնելով 6:1: Մեր հավաքականը տարավ իր պատմության ամենախոոր հաշվով հաղթանակը: