Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի Լա լիգայում երկխաղյա որակազրկումը չի չեղարկվի։ Բողոքարկման հանձնաժողովը մերժել է մադրիդյան ակումբի հայտը, ուստի Բելինգհեմը բաց կթողնի երկու խաղ։
Ջուդ Բելինգհեմը չի մասնակցի «Ժիրոնայի» (փետրվարի 23) և «Բետիսի» (մարտի 2) դեմ խաղերին։
Հիշենք, որ Բելինգհեմը կարմիր քարտ ստացավ «Օսասունայի» դեմ խաղում (1:1) մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերի համար։