Ռոբին վան Պերսին ստանձնեց հոլանդական անվանի ակումբի մարզչի պաշտոնը

Ինչպես հայտնում է ֆուտբոլային ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին այսօր պաշտոնապես նշանակվել է «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ։

Վան Պերսիի և հոլանդական ակումբի այմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս։

«Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը ժամանակին աշխատել է «Ֆեյենորդի» երիտասարդական թիմերի հետ, որը կարևոր փորձ է «Թռչող Հոլանդացու» համար։