Պետեր Շմեյխելը՝ Ռուբեն Ամորիմի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը հայտնել է իր կարծիքը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին։

«Ինձ դուր է գալիս այս մասնագետի աշխատանքը։ Կարծում եմ՝ ակումբը ճիշտ մարդ է ընտրել գլխավոր մարզչի պաշտոնում։ Ամորիմը գիտի, թե ինչ է ուզում։ Նա հիանալի հաղորդակցման հմտություններ ունի։

Նա վստահորեն շփվում է մամուլի հետ և հանդս գալիս որպես առաջնորդ: Սա հենց այն է, ինչ մեզ պետք է»,- դանիացու խոսքերն է փոխանցում Guardian-ը։