Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու Կևին Դե Բրույնեն չխաղաց «Ռեալի» դեմ։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:3): «Քաղաքայինների» բելգիացի կիսապաշտպանն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին։
«Նա վնասվածք չունի։ Դա իմ որոշումն էր։ Բայց նա դեռ կարող է խաղալ կարեւոր հանդիպումներում։ Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ Կևին Դե Բրույնեի հետ.։ Բառեր չկան, որպեսզի նկարագրեմ, թե ինչ է նա արել թիմի համար: Բայց դա իմ որոշումն էր։ Դրա համար կան պատճառներ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: