«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը փոխարինվել է Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղում։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկրպագուներին տխրեցրել է Սթոունսի վիճակի մասին տեղեկություններով։
«Սթոունսը վնասվածք ունի։ Առաջիկա մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում կիմանանք՝ արդյոք նա վիրահատության կարիք կունենա։ Արդյո՞ք Սթոունզը շատ ժամանակ բաց կթողնի: Այո, ինչպես Մանուել Ականջին»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։