«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է հարձակվող Էրլինգ Հոլանդի առողջական վիճակին։ Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ առողջական խնդիրների պատճառով նորվեգացին Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղում ամբողջ 90 րոպե նստեց պահեստայինների նստարանին։
«Հոլանդը կխաղա՞ «Լիվերպուլի» դեմ։ Ես դեռ չգիտեմ։ Վաղը կիմանանք, հիմա չգիտեմ։ Ավելի լավ կլիներ, եթե Էրլինգը խաղադաշտում լիներ, քանի որ նրա հետ մենք ավելի ուժեղ ենք»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան։
Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի՝ փետրվարի 23-ին։