Պաու Կուբարսին՝ «Բարսելոնայի» հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին

«Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստ Պաու Կուբարսին խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին:

Կատալոնական գրանդը տպավորիչ ցուցանիշներ է գրանցել՝ 2025 թվականի սկզբից ի վեր իրենց 12 հանդիպումներից 10-ում հաղթելով և մնալով անպարտելի: Թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում։

«Հիանալի մթնոլորտ է հանդերձարանում: Մեր թիմը փորձի և երիտասարդության համադրություն է, և ճշմարտությունն այն է, որ մենք փորձում ենք օգնել միմյանց ամեն ինչում»,- երիտասարդ կենտրոնական պաշտպանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում կխաղա «Լաս Պալմասի» հետ։