«Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարը բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալում» հանդես եկող իր հայրենակից Ռոդրիգոյի խաղը։
«Այս տղան պարզապես անհավանական խաղ է ցուցադրում»: – գրել է Նեյմարը սոցցանցում՝ կցելով Ռոդրիգոյի լուսանկարը։
Մադրիդցիների հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ջուդ Բելինգհեմը նույնպես տպավորված էր Ռոդրիգոյի խաղով, ով իր թիմակցին անվանեց «ամենատաղանդավորը» թիմում։