«Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարը պատմել է, թե ինչ է մտածում «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին։
17-ամյա իսպանացուն հաճախ համեմատում են Լիոնել Մեսսիի և Նեյմարի հետ։ Բրազիլացին խոստովանել է, որ իր հետ նմանություններ է տեսնում հրաշամանուկի խաղում։
«Յամալը հիանալի խաղացող է: Ակնհայտ է, որ մեր խաղաոճում նմանություններ կան։ Լամինն ունի բոլոր հնարավորությունները համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը դառնալու համար»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը: