«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Նյուքասլը» Իսակի համար կպահանջի մոտ 200 միլիոն եվրո: Ալեքսանդր Իսակի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Բարսելոնան»։
Ալեքսանդր Իսակը ներկայումս չորրորդն է Անգլիայի Պրեմիեր լիգայի սեզոնի լավագույն ռմբարկուների մրցավազքում:
Շվեդ հարձակվողը դարձել է 17 գոլի հեղինակ։