«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը, ամենայն հավանականությամբ, կմնա իր ակումբում: 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, սակայն կողմերը մոտ են այն երկարաձգելուն։
Ինքը՝ Կիմմիխը և ակումբը փոխադարձաբար շահագրգռված են շարունակել իրենց համագործակցությունը: Մինչդեռ, ըստ լրագրողներ Թոբի Ալտշեֆլի և Քրիստիան Ֆալկի, Մադրիդի «Ռեալը» որոշել է վերջնականապես հրաժարվել գերմանացի խաղացողին թիմ հրավիրելու մտքից։
Կիմմիխը Մյունխենի «Բավարիան» ներկայացնում է 2015 թվականից։ Կիսապաշտպանը, բոլոր մրցաշարերում մյունխենցիների կազմում անցկացրած 425 խաղում խփել է 43 գոլ և կատարել 114 արդյունավետ փոխանցում։