«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղից առաջ խոսել է իր սպասելիքների մասին։ «Քաղաքայինները» կիրակի օրը՝ փետրվարի 23-ին, տանը կհյուրընկալեն մերսիսայդցիներին:
Այս պահին գործող չեմպիոնները 44 միավորով զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը, իսկ Արնե Սլոտի թիմը 61 միավորով առաջատարն է։
«Մենք դեռ պետք է հավատանք, որ կարող ենք հաղթել «Լիվերպուլին»: Առանցքային հանդիպումներում մենք արդեն հասել ենք մեր նպատակներին։ Այս մրցաշրջանում դա մի քանի անգամ է եղել:
Ակնհայտ է, որ մենք լավագույնս չենք հանդես եկել մրցաշարի մեծ մասում, բայց միակ բանը, որ կարող ենք անել հիմա՝ առաջ նայել և վստահ մոտենալ խաղին»,- Ակեի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։