Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ ակումբ

«Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Անգլիացին հաջող մրցաշրջան է անցկացնում Ֆրանսիայում, ինչի պատճառով նրա անունը հայտնվել է եվրոպական գրանդների տրանսֆերային ցուցակում։

Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնացիները կմրցեն «Բավարիայի» հետ։ Գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Մեյսոն Գրինվուդը Լիգա 1-ում անցկացրած 22 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի փորձագետները հարձակվողի արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո: