«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Միլանի» աստղի ծառայություններով

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի եզրային պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի:

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Լրագրողների տեղեկություններով՝ 27-ամյա եզրային պաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ռոսոներիները կարող են բաց թողնել ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 50 միլիոն եվրոյի դիմաց: Էրնանդեսի գործող պայմանագիրն իտալացիների հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նա միլանյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից։