«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանը կարիերան անգլիական ֆուտբոլային գրանդում շարունակելու տարբերակ ունի: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Լիվերպուլը» ցանկանում է 27-ամյա նիգերիացուն իր շարքերում տեսնել։ Մերսիսայդցիները Ադեմոլային դիտարկում են որպես եգիպտոսցի Մոհամեդ Սալահի փոխարինող, ով հաջորդ ամառ կարող է հեռանալ թիմից։

Նիգերիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն եվրո։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկմանը Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։