Լևերկուզենի «Բայերի» եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում էTodofichajes-ը։
24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Երկու ակումբներն էլ կփորձեն ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նրա շուկայական արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։ Ֆրիմպոնգի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։