Ջեյմի Գիտենսը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջեյմի Գիտենսի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, մադրիդյան ակումբը ուշադիր հետևում է Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա վինգերին:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին ակումբի կազմում անցկացրած 34 խաղում խփել է 11 գոլ (որոնցից չորսը Չեմպիոնների լիգայում) և կատարել 4 գոլային փոխանցում։ Մադրիդի «Ռեալը» կքննարկի Գիտենսի հետ պայմանագիր կնքելու հարցը, եթե հարձակվողներից մեկը որոշի հեռանալ ակումբից:

«Մանչեսթեր Սիթիի» արտադրանքը ուշադրություն է գրավել նաև Անգլիայում։ «Սիթին» և Պրեմիեր լիգայի մյուս թոփ ակումբները, ներառյալ «Չելսին», ևս ուշադիր հետևում են խաղացողին: