«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, 22-ամյա բելգիացին այն խաղացողներից է, ում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանար տեսնել իր թիմում։ Նշվում է, որ տրանսֆերը հավանական է, քանի որ Դոկուն չի կարողացել տպավորել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային իր ելույթներով:
Այս մրցաշրջանում Դոկուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։