Հանս-Դիտեր Ֆլիկը՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ հնարավոր մրցակցության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները։ «Կապտանռնագույնների» մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի «Բենֆիկան»։

«Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան։ Հնարավո՞ր է «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումը եզրափակիչում, չգիտեմ։
Նախ մենք պետք է հասնենք եզրափակիչ։ Դա մեր նպատակն է։ Բայց առաջին հերթին պետք է խաղանք «Բենֆիկայի» դեմ, իսկ լիսաբոնյան ակումբը շատ լավն է», – ասել է գերմանացին մամուլի ասուլիսի ընթացքում։