Հանս-Դիտեր Ֆլիկը՝ Լա Լիգայի մրցավարության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն աջակցել է Իսպանիայում ֆուտբոլային մրցավարներին։ Իսպանացի մրցավարների աշխատանքը վերջին շրջանում բուռն քննադատության է ենթարկվել։

«Այն, ինչ կատարվում է մրցավարների հետ, ուղղակի անհավանական է: Մենք բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս։ Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում: Պետք չէ դատավորների հետ այդպես վիճել։ Այժմ մենք ունենք VAR, որը նախկինում չունեինք։

Մենք պետք է վստահենք մրցավարներին, և ֆեդերացիան պետք է իր աջակցությունը հայտնի նրանց։ Մենք պետք է պաշտպանենք մրցավարներին, քանի որ նրանք մեզ պես հասարակ մարդիկ են»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։