«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը լքի մադրիդյան գրանդը։
«Որպես երկրպագու՝ հուսով եմ, որ Վինիսիուսը կընդունի Սաուդյան Արաբիայի առաջարկը։ Նրա հեռանալը լավ նորություն կլինի մեր ակումբի համար»,- Ժոան Գասպարի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում անցկացրած 32 խաղերում դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: