Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչի արդյունքները

Երեկ կայացել են Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղերը, որում գրանցվել են հետևյալ արդյունքները։

«Անդերլեխտ» – «Ֆեներբախչե» (2:2, դիմակայության արդյունքում (2:5) հաջորդ փուլ է անցել «Ֆեներբախչեն»)

«Այաքս» – «Յունիոն Սենտ-Ժիլուա» (1:2, դիմակայության արդյունքում (3:2) հաջորդ փուլ է անցել «Այաքսը»)

«Վիկտորիա Պլզեն» – «Ֆերենցվարոշ» (3:0, դիմակայության արդյունքում (3:1) հաջորդ փուլ է անցել «Վիկտորիա Պլզենը»)

«Սոսյեդադ» – «Միդտյուլանդ» (5:2, դիմակայության արդյունքում (7:3) հաջորդ փուլ է անցել «Սոսյեդադը»)

«Բուդյո-Գլիմտ» – «Տվենտե» (5:2 դիմակայության արդյունքում (6:4) հաջորդ փուլ է անցել «Բուդյո-Գլիմտը»)

«Գալաթասարայ» – «Ալկմար» (2:2, դիմակայության արդյունքում (3:6) հաջորդ փուլ է անցել «Ալկմարը»)

«Ռոմա» – «Պորտու» (3:2, դիմակայության արդյունքում (4:3) հաջորդ փուլ է անցել «Ռոման»)

«Ստյաուա» – «ՊԱՕԿ» (2:0, դիմակայության արդյունքում (4:1) հաջորդ փուլ է անցել «Ստյաուան»)

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա այսօր՝ փետրվարի 21-ին։