«Էվերթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն շաբաթ օրը Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրում: Մերսիսայդյան ակումբի մարզիչ Դեյվիդ Մոյեսն ասել է, որ ինքը բացասական զգացմունքներ չունի Կարմիր սատանաների նկատմամբ:
«Անձնական բան ունե՞մ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Ոչ, ամենևին: Ես շատ եմ խաղացել նրանց դեմ, երբ գլխավորում էի «Վեսթ Հեմը», այնպես որ դա կլինի հերթական խաղը:
«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, բայց իմ գործն է փորձել հաղթել նրանց»,- ասել է Մոյեսը մամուլի ասուլիսի ժամանակ։
2013 թվականին Դեյվիդ Մոյեսը ստանձնեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը՝ փոխարինելով սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ Սակայն Մոյեսը թիմի հետ չի աշխատել նույնիսկ մեկ մրցաշրջան։