«Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարենը հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ Պրեմիեր լիգայում:
Բելգիացին մինչ այժմ տպավորիչ մրցաշրջան է անցկացրել՝ Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմում բոլոր մրցաշարերում 38 խաղում գրանցելով 11 գոլ և նույնքան գոլային փոխանցում:
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, 23-ամյա ֆուտբոլիստին փորձում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Վեսթ Հեմը»: Անցած ամառ «Ատալանտան» «Միլանից» գնել է Շառլ դե Կետելաերին գրեթե 23 միլիոն եվրոյով։
Ֆուտբոլիստի ներկայիս արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 38 միլիոն եվրո: