ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները։
Այդ թվում են Կիլիան Մբապեն (Ռեալ Մադրիդ), հեթ-տրիկ է ձևակերպել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, Վիտինյան (ՊՍԺ), ով գոլի հեղինակ է դարձել «Բրեստի» դեմ, Նոա Լանգը (ՊՍՎ) և Օրկուն Կյոկչյուն (Բենֆիկա), ով գոլ խփեց «Մոնակոյի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին Մադրիդի «Ռեալը», ՊՍՎ-ն, «Բենֆիկան» և ՊՍԺ-ն։