«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան ՊՍՎ-ից կրած պարտությունից հետո (1:3) պատասխանել է լրագրողների հարցերին։ Հոլանդիական թիմը հաղթեց ընդհանուր 4։3 հաշվով։ Հանդիպման վերջնարդյունքը որոշվեց լրացուցիչ ժամանակում՝ 98-րդ րոպեին Ռայան Ֆլամինգոն խփեց Էյնդհովենի հաղթական գնդակը, որին հյուրերը պատասխան չունեին։
«Երկրորդ խաղակեսում մենք կռվեցինք, հավասարեցրինք հաշիվը, բայց չկարողացանք պահել այն։ ՊՍՎ-ն ճնշում գործադրեց մինչև ընդմիջում, բայց ամեն ինչ վերահսկելի էր: Մենք գիտեինք, որ մրցում ենք որակյալ թիմի հետ, որը ագրեսիվ գրոհելու է:
Բաց թողած երեք գոլերից երկուսն անընդունելի էին. Մենք պետք է շատ ավելի լավ խաղանք այս մակարդակում մրցունակ լինելու համար»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։