Սանտիագո Խիմենեսը ձմռանը կարող էր տեղափոխվել անգլիական գրանդ

«Միլանի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը ձմռանը կարող էր հայտնվել «Թոթենհեմում»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը տրանսֆերային պատուհանի վերջում 23-ամյա մեքսիկացու համար առաջարկ է արել «Ֆեյենորդին», սակայն հարձակվողն ընտրել է «Միլանը»։

Խիմենեսը «Միլանին» է միացել փետրվարի 3-ին։ Հարձակվողն իտալական ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։