Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է, թե որ ակումբներին է համարում Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտները։
«Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում ես կնշեմ «Ռեալին» ու «Լիվերպուլին»։ Արնե Սլոտի թիմը շատ սպառնալից տեսք ունի, նրանք հարձակման գծում ունեն Սալահ, ով ունակ է միայնակ հաղթել»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։