Պեպ Գվարդիոլան հակառեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։

Այս պարտությունը «Քաղաքայինների» համար 13-րդն էր 2024/2025 մրցաշրջանում։ Opta Sports-ի փոխանցմամբ՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է սահմանել։

Իր կարիերայի ընթացքում երբեք իսպանացի մասնագետը մեկ մրցաշրջանում այսքան հանդիպումներ չէր պարտվել։ «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ ընդհանուր հաշվով 3:6 հաշվով պարտվելով Արքայական ակումբին:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Քաղաքայինների» մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։ Մինչ այդ նա մարզել է «Բարսելոնան» ու «Բավարիան»։