«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը շարունակում է ռեկորդներ սահմանել։ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպման 29-րդ րոպեին 32-ամյա խաղացողը գրավեց «Ասթոն Վիլայի» դարպասը՝ դառնալով գոլի հեղինակ յոթերորդ խաղում անընդմեջ:
Սալահն այժմ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում արտագնա խաղերում խփել է 15 գոլ, ինչը «Լիվերպուլի» նոր ռեկորդ է, հաղորդում է Squawka-ն:
Եգիպտոսցին շրջանցել է նախորդ ռեկորդակիր Լուիս Սուարեսին, ով 2013/14 մրցաշրջանում արտագնա խաղում 14 գոլ է խփել: