«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։
32-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 15-րդ գոլը արտագնա խաղում։ Նա այս ցուցանիշով ռեկորդակիր է դարձել Անգլիայի առաջնությունում։ Սալահը գերազանցել է Լուիս Սուարեսի 2013/14 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում արտագնա գոլերի քանակը՝ 14։
Ընդհանուր առմամբ Սալահը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 26 խաղում 24 գոլ է խփել։