«Մանչեսթեր Սիթին» որոշել է վաճառել թիմի միանգամից յոթ ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ծրագրում են առաջիկա ամռանը վաճառել թիմի մի քանի ֆուտբոլիստների։

Ինչպես հայտնում է Daily Star-ը, ակումբը մտադիր է վաճառել միանգամից յոթ ֆուտբոլիստի։ Ակնկալվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կհեռանան Կևին Դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան, Իլկայ Գյունդողանը, Մատեո Կովաչիչը, Ջոն Սթոունսը, Էդերսոնը և Ջեկ Գրիլիշը։

Հաղորդվում է, որ Գվարդիոլան ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ տրամադրել թիմի նոր ձեռքբերումներին, ովքեր միացել են թիմին այս ձմռանը՝ Նիկո Գոնսալեսին, Աբդուկոդիր Խուսանովին, Օմար Մարմոսին և Վիտոր Ռեիսին։