ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի վինգեր Խվիչա Կվարացխելիայի խաղը 2024/2025 թվականների Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում փարիզցիների՝ 7։0 հաշվով «Բրեստի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, որտեղ վրացի ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, մենք դրանում կասկած չունենք։ Ես միշտ ասել եմ, որ շուկայում դժվար է գտնել ֆուտբոլիստների, ովքեր կարող են բարելավել մեր թիմը։ Նա պետք է հարմարվի իր թիմակիցներին։ Ակնհայտ է, որ նա ցանկանում է ցույց տալ իր կարողությունները և օգնել թիմին։ Սա հենց այն մտածելակերպն է, որը մեզ անհրաժեշտ է ՊՍԺ-ում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
24-ամյա Կվարացխելիան փարիզցիներին միացել է հունվարի կեսերին։ Մրցաշրջանի առաջին կեսում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։