Լուիս Դիասը ցանկանում է կարիերան շարունակել Լա Լիգայում

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա կոլումբիացին իր ցանկության մասին արդեն հայտնել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուին։ Տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա ամռանը։

Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը եզրային հարձակվողի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։