Լամին Յամալը՝ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը խոսել է Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։ 17-ամյա իսպանացուն համեմատում են արգենտինացու հետ այդքան երիտասարդ տարիքում ունեցած հաջողությունների և երբեմն նման խաղաոճի համար:

«Ես փորձում եմ լինել Լամին Յամալը։ Ակնհայտ է, որ Մեսսին, ինչպես ես միշտ ասում եմ, պատմության լավագույն խաղացողն է, և նրա հետ համեմատությունները նշանակում են, որ ես լավ եմ գործում, բայց ես փորձում եմ գնալ իմ ճանապարհով՝ տալով ամեն ինչ «Բարսելոնայի» համար»,- ասել է Յամալը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։

Լիոնել Մեսսին «Բլաուգրանայում» խաղացել է մինչև 2021 թվականը։ 37-ամյա հարձակվողն այժմ ներկայացնում է «Ինտեր Մայամիի» գույները։