Կիլիան Մբապպե․ «Ես սահմաններ չեմ դնում և եթե կարողանամ, կանեմ դա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման հերոսն էր։ Կառլո Անչելոտտիի թիմը հաղթեց 3-1 հաշվով ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Ֆրանսիացինխփեց երեք գոլերն էլ՝ իր երկրորդ հեթ-տրիկը «Լոս Բլանկոների» կազմում:

«Դուք ուզում եք, որ ես 50 գոլ խփեմ: Ես սահմաններ չեմ դնում։ Եթե ​​հնարավորություն ունենամ խփել 50 կամ ավելի, ապա կփորձեմ դա անել»,- ասել է Մբապեն El Chiringuito TV-ին հետխաղյա զրույցում: