Ջուդ Բելինգհեմը նշել է, թե ինչի շնորհիվ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ «Սերուցքայինները» սեփական դաշտում հաղթեցին 3-1 հաշվով։

«Հիանալի խաղ «Ռեալից» և հիանալի երեկո։ Այս հանդիպման ամենակարեւոր կողմը պաշտպանողական խաղն էր: Մենք գիտեինք, որ եթե լավ գործեինք մեր դարպասի առաջ, ապա կկարողանանք ավելի շատ սրել  իրավիճակն առջևում: Սա հանդիպման առանցքային պահն էր»,- անգլիացու խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Ռեալը» երկու հանդիպումներում 6-3 հաշվով հաղթել է Խոսեպ Գվարդիոլայի թիմին։ Հաջորդ տուրում «Լոս Բլանկոսը» կհանդիպի կամ «Բայերի» կամ «Ատլետիկոյի» հետ: