Խավիեր Մասկերանո․ «Մենք երջանիկ ենք, որ նա հանդես է գալիս մեր թիմում»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի 1/16-րդ եզրափակչի «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ խաղում (1։0) -15 ջերմաստիճանում տարած հաղթանակը։

«Ես շատ հպարտ եմ, քանի որ կարծում եմ, որ անհնար էր խաղալ նման պայմաններում։ Սա մարդկային չէ։ Այդ իսկ պատճառով ես շատ հպարտ եմ, որ ֆուտբոլիստները դա տվեցին 100 տոկոսով, լիակատար նվիրումով և մեծ ոգով: Մեսսին ֆանտաստիկ գոլ խփեց։

Միգուցե այն մարդկանց համար, ովքեր ճանաչում են նրան, դա նորմալ է, քանի որ նա այդպիսի գոլեր է խփել 1000 անգամ։ Բայց մենք շատ բախտավոր ենք, որ նա հանդես է գալիս մեր թիմում»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է ESPN-ը։