ՀՖՖ հայտարարությունը սուպերգավաթային հանդիպումն անցկացնելու վերաբերյալ 🎥

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել սուպերգավաթային հանդիպման և եղանակային պայմանների վերաբերյալ։
Այսօր` ժամը 19:00-ին, նախատեսված է Հ.Տոնոյանի անվան սուպերգավաթային հանդիպումը։ Միմյանց կհանդիպեն «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։
«ՀՖՖ-ի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների կողմից այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Երևանում տեղացող առատ ձյունը չխոչընդոտի հանդիպման կայացմանը», – ասվում է հայտարարության մեջ։