«Կրասնոդարի» և Հայաստանի ազհային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է այն ֆուտբոլիստի անունը, ում փորձում է նմանվել։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ իր համար այժմ դժվար է ֆուտբոլիստի անուն նշել, սակայն նախկինում շատ էր հետևում Անդրես Ինյեստային՝ հասկացնելով, որ նա իր սիրելի ֆուտբոլիստն է։
«Եվ այն «Բարսելոնան», որտեղ խաղացել են Ինյեստան, Չավին և Բուսկետսը, դա այն է, ում ես ամենաշատն եմ հետևել։ Հիմա մենք ունենք Բելինգհեմ, Վիրց՝ և այլ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ», – Սպերցյանի խոսքերը մեջբերում է Championat-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։