Չեմպիոնների Լիգայի Փլեյ-օֆֆ փուլի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղն ավարտվեց 3։1 հաշվով։
4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն։ 33-րդ րոպեին Կիլիան Մբապպեն նաև դուբլի հեղինակ դարձավ։ 61-րդ րոպեին Մբապպեն երրորդ գնդակն ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը։ Հյուրերի կազմում միակ գոլը խփվեց 89-րդ րոպեին՝ Նիկոյի կողմից։
Այլ արդյունքներ․
Ֆրանսիական ՊՍԺ-ն տանը պատասխան խաղում 7 անպատասխան գնդակ (10:0) ուղարկեց «Բրեստի» դարպասը՝ անցնելով 1/8-րդ եզրափակիչ։
ՊՍՎ-ն «Յուվենտուսին» դուրս թողեց մրցաշարից՝ տանը հաղթելով 3։1 (3։2) հաշվով։