Մյունխենի «Բավարիան» պաշտոնական մեկնաբանություն է տվել առանցքային հարձակվող Հարի Քեյնի վնասվածքի վերաբերյալ։
«Քեյնն արդեն սրունքի կապտուկ էր ստացել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Սելթիկի» դեմ պատասխան խաղից առաջ: Դա հանգեցրեց հեմատոմայի հետագա ձևավորմանը, ուստի Քեյնը չի մարզվի առաջիկա օրերին»,- ասել է «Բավարիան»:
Հիշեցնենք, որ երկու դիմակայությունների արդյունքում մյունխենցիները ընդհանուր 3։2 հաշվով առաջադիմեցին։ Այժմ «Բավարիան» կխաղա մրցաշարի 1/8 եզրափակչում։